Միջազգային

Վրաստանում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի թունավոր նյութ. BBC

Վրաստանում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի թունավոր նյութ. BBC

BBC-ի լրագրողական հետաքննությունը բացահայտել է, որ Վրաստանի իշխանություններն անցյալ տարի հակակառավարական ցույցերը ցրելու համար օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի քիմիական զենք, որը ֆրանսիական բանակը կոչել է «կամիտ»։

BBC-ն խոսել է քիմիական զենքի փորձագետների, Վրաստանի ոստիկանության տեղեկատուների և բժիշկների հետ, և ապացույցները վկայել են նշված նյութի օգտագործման մասին։

Ցուցարարները, որոնց դեմ նոյեմբեր-դեկտեմբերին կիրառվել են ջրցան մեքենաներ, բողոքել են երկարատև ախտանիշներից՝ շնչառության դժվարություն, հազ, փսխում, որոնք տևել են շաբաթներ։ Մարդիկ նաև նշել են՝ մաշկը այրվելու զգացողություն են ունեցելով, որը ջրով հովացնելիս ոչ միայն չի անցել, այլև ավելի է սաստկացել։

Ուսումնասիրությունը պարզել է, որ մոտավորապես 350 մարդուց գրեթե կեսը տուժել է մեկ կամ մի քանի կողմնակի ազդեցություններից ավելի քան 30 օր։

Վրաստանի իշխանությունները BBC-ի եզրակացությունները անվանել են «անհեթեթ», պնդելով, որ ոստիկանությունը գործել է օրինական։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական