ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական հարցով բանակցությունները ԶԼՄ-ների միջոցով չեն պատրաստվում անել։
«Մենք շահագրգռված ենք հաջողությամբ, չենք պատրաստվում դա անել մեգաֆոնային ռեժիմով»,- ասել է նա։ Պեսկովը չի բացառել, որ Պուտին-Ուիտկոֆ հանդիպումից հետո հայտարարություն լինի։
Նրա խոսքով, Ուիթքոֆ-Պուտին հանդիպում տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 2-ին, օրվա երկրորդ կեսին։