Ուկրաինայի նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ազատման հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, կրկին այցելել է աշխատանքի վայր զրույց ունենալու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«RBC-Ուկրաինայի» աղբյուրները պնդում են, որ պաշտոնանկությունը լուրջ հարված է եղել Երմակի համար։ Զելենսկու և Երմակի միջև տեղի է ունեցել բարդ զրույց, սակայն առանց գոռոցների, որի մասին լրատվամիջոցները գրել էին։
Աղբյուրի խոսքով՝ Երմակը հաջորդ օրը կրկին եկել է Բանկովայա, բայց արդեն պարզապես զրուցելու համար, քանի որ նրան և Զելենսկուն կապում է երկար համատեղ ճանապարհ։
Հիշեցնենք, որ Երմակը պաշտոնանկ էր եղել նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն հատուկ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել նրա մոտ՝ կապված էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն հավանական խախտումների հետ։