Միջազգային

Այս շաբաթը կարող է կարևոր դառնալ Ուկրաինայի համար. Կալլաս

Այս շաբաթը կարող է կարևոր դառնալ Ուկրաինայի համար. Կալլաս

ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ առաջիկա շաբաթը կարող է որոշիչ դառնալ Ուկրաինայի պատերազմը ավարտելու հարցում: Այսօր Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները Կիևի հետ բանակցություններից հետո մեկնել են Մոսկվա:

«Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել դիվանագիտության համար։ Երեկ լսեցինք, որ Ամերիկայում բանակցությունները դժվար էին, բայց արդյունավետ։ Մենք դեռ չգիտենք արդյունքները, բայց այսօր ես կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության և ԱԳ նախարարների հետ», - ասել է Կալլասը

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններ վարելու:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական