Ինդոնեզիայում ավելի քան 500 մարդ Է զոհվել ուժեղ ջրհեղեղների և սողանքների պատճառով, հաղորդում է Reuters-ը: Հյուսիսային Սումատրա նահանգում զանգվածային ջրհեղեղները սկսվել են հազվագյուտ արևադարձային ցիկլոնի պատճառով։ Մոտ 400 բնակիչ համարվում է անհետ կորած։
Տները հոսանքազրկվել են, հազարավոր շենքեր հեղեղվել են։ Շատ շրջաններ կտրված են քաղաքակրթությունից՝ փակ ճանապարհների պատճառով։ Կապն ու էլեկտրամատակարարումն անջատված են: Փրկարարներն ուղղաթիռներ են օգտագործել՝ դժվարամատչելի բնակավայրեր օգնություն հասցնելու համար:
Փոթորիկն ազդել է նաև Շրի Լանկա կղզու վրա. զոհվել է մոտ 200 մարդ, ավելի քան կես միլիոն մարդ տուժել է: