Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ֆլորիդայում ուկրաինա-ամերիկյան բանակցությունների մասնակիցները զեկուցել են իրեն «երկխոսության հիմնական պարամետրերի, շեշտադրումների և որոշակի արդյունքերի մասին»։
«Կարևոր է, որ խոսակցությունում կա կառուցողականություն, և բոլոր հարցերը քննարկվել են բաց ու անկեղծ՝ Ուկրաինայի ինքնիշխանության և ազգային շահերի ապահովման ուղղությամբ»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Նա չի մանրամասնել բանակցությունների այլ մանրամասներ և խոստացել է «շարունակել աշխատանքը»։
«Հանդիպման ժամանակ սպասում եմ մեր թիմի ամբողջական զեկույցին»,- հավելել է Զելենսկին։