Մակրոնի ու Սթարմերի հետ միասին Ֆլորիդայում բանակցությունների արդյունքները քննարկեցինք Ումերովի և Ուիթքոֆֆի հետ։ Այս մասին իր տելեգրամի էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Դա կարևոր զրույց էր։ Մենք համաձայնեցինք անձամբ քննարկել ավելի շատ մանրամասներ. թիմերը կհամաձայնեցնեն հնարավոր ապագա շփումների ժամանակացույցը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Կայա Կալասն այսօր հայտարարել է, որ այս շաբաթը կարող է վճռորոշ լինել Ուկրաինայի համար։