Ամերիկյան Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև երեկվա բանակցությունները կենտրոնացած են եղել տարածքային հարցի վրա։
Ըստ հրատարակության՝ հինգժամյա հանդիպումը դժվար և լարված է անցել, բայց եղել է արդյունավետ։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն պնդել է, որ Ուկրաինան Դոնբասի մնացած մասը հանձնի Ռուսաստանին։
Ընդլայնված ձևաչափով մեկ ժամ տևած բանակցություններից հետո հանդիպումը վերափոխվել է նեղ կազմով հանդիպման՝ ունենալով յուրաքանչյուր կողմից երեք ներկայացուցիչ։ Ըստ երկու ուկրաինացի պաշտոնյաների, պատերազմից հետո տարածքային վերահսկողության գիծը մնացել է գործնականում քննարկման միակ թեման։
Ամերիկյան կողմը ներկայացրել են Սթիվ Ուիթքոֆֆը, Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմը ներկայացրել են Ռուստեմ Ումերովը, Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը և Ռազմական հետախուզության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
Պատվիրակության բանակցությունների ավարտից հետո Ումերովը լրացուցիչ անձնական հանդիպում է ունեցել Սթիվ Ուիթքոֆֆ հետ։