Միջազգային

Պուտինը մեկնում է Հնդկաստան

Պուտինը մեկնում է Հնդկաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դեկտեմբերի 4-5-ը Հնդկաստանում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով դեկտեմբերի 4-5-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն:

«Այս այցը կարևոր նշանակություն ունի, հնարավորություն է տալիս համակողմանիորեն քննարկել քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում հատկապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ռուս-հնդկական հարաբերությունների ամբողջ ընդարձակ օրակարգը, ինչպես նաև դիտարկել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ», - ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական