Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի քաղաքապետը թույլատրել է աղավնիների որս՝ պատճառաբանելով հակասանիտարական վիճակով. կենտրոնում չափից շատ են թռչունները, որոնք աղտոտում են փողոցներն ու շենքերը, իսկ քաղաքն ամեն տարի ընդունում է հազարավոր զբոսաշրջիկների։ Արդեն ոչնչացվել է մի քանի հարյուր աղավնի։
Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները կտրականապես դեմ են։ BFM TV-ի տվյալներով՝ նրանք առցանաց ստորագրահավաք են սկսել. արդեն հավաքվել է ավելի քան 21 000 ստորագրություն։ Կենդանիների պաշտպանները պահանջում են դադարեցնել որսը և անցնել մարդասիրական մեթոդների՝ հակաբեղմնավորիչ կեր և հատուկ աղավնատներ։
Քաղաքային աղավնիների խնդիրը միայն Ֆրանսիային չի վերաբերում. Գերմանիայում նույնպես թույլատրվում է նրանց որսը (տեղական իշխանությունների համաձայնությամբ) և դա մշտապես վիճարկվում է հասարակության կողմից։