Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ դաշինքի կենտրոնակայանում։
Ադրբեջանի նախագահի օգնական և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը այցելել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը։ Այս մասին իր «X»-ի էջում հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելությունը։
Այցի ընթացքում նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդի դեսպանների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Բորիս Ռուգեի հետ։