Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ կվերանայեն 19 երկրների քաղաքացիներին տրված գրին քարտերը։ Այս որոշումը հաջորդել է Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի զինծառայողների վրա հրաձգությանը. հարձակման համար ձերբակալվածն Աֆղանստանի քաղաքացի է, որը ԱՄՆ էր ժամանել գրին քարտով։
ԱՄՆ քաղաքացիության և իմիգրացիայի ծառայության (USCIS) ղեկավար Ջոզեֆ Էդլոն հայտարարել է, որ նախագահը հրահանգել է իրեն իրականացնել «գրին քարտերի ամբողջական և մանրակրկիտ վերաուսումնասիրություն՝ յուրաքանչյուր օտարերկրյա անձի, յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր մտահոգիչ իրավիճակի դեպքում»։