Reuters-ը գրում է, որ Հոնկոնգում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 128-ի։ Առնվազն 250 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Հրդեհը կլանել է բնակելի համալիրի ութ 32-հարկանի երկնաքեր, և տեղական իշխանությունները հայտնում են, որ հրդեհի ժամանակ հրդեհային ազդանշանները չեն միացել։ Փրկարարները ավարտում են իրենց որոնողական-փրկարարական աշխատանքները միջադեպից երեք օր անց։
Շինարարական ընկերության ղեկավարությունը մեղադրվել է անփութության մեջ, և երեք անձ ձերբակալվել է չկանխամտածված մահվան հասցնելու կասկածանքով։