Հարավային Կորեան աշխարհում ամենաարագ ծերացող երկրներից մեկն է։ Այսօր 65-ից բարձր տարիքի մարդիկ կազմում են բնակչության ավելի քան 20 %-ը, իսկ նրանց մոտ երեքից մեկը ապրում է միայնակ։ Միայնակությունն ու դեպրեսիան հանգեցնում են նրան, որ ամեն օր ինքնասպանություն է գործում մոտ 10 տարեց։
Այս խնդրին դիմակայելու համար կառավարությունը տարեցներին բաժանում է Hyodol AI-տիկնիկներ՝ փափուկ, 40-50 սմ բարձրությամբ «թոռնիկներ», որոնք խոսում են յոթնամյա երեխայի ձայնով։ Տիկնիկները հիշեցնում են տարեցներին ընդունել դեղահաբեր, զանգահարել շտապօգնություն, երգել, խաղալ և ամենակարևորը՝ ամեն անգամ, երբ տարեցները տանը միայնակ են ուրախ ձայնով դիմել նրանց. «Տատիկ/պապիկ, ամբողջ օրը սպասել եմ քեզ»։
2025 թ. նոյեմբերի դրությամբ Կորեայում արդեն 12 000-ից ավելի նման տիկնիկ է բաժանվել պետական ծրագրերով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 6 շաբաթ օգտագործելուց հետո տարեցների մոտ նվազում է դեպրեսիան, բարելավվում է հիշողությունը, և նրանք ավելի երկար կարողանում են մնալ տանը՝ առանց տուն-ինտերնատ տեղափոխվելու։
Սակայն ոչ բոլորն են ընդունում «ռոբո-թոռնիկին»։ Որոշ տարեցներ այն համարում են «աղմկոտ» կամ «մանկական», իսկ մասնագետները զգուշացնում են, որ տիկնիկը չպետք է դառնա մարդկային շփման ամբողջական փոխարինող։
Hyodol ընկերությունը պատրաստվում է 2026-ին մտնել միջազգային շուկա, իսկ համաշխարհային տարեցների խնամքի ռոբոտների շուկան մինչև 2030 թ. կհասնի 7,7 միլիարդ դոլարի։