2025 թ. նոյեմբերի 27-ին Բայկոնուր միջազգային տիեզերական կայանի 31-րդ հարթակից հաջողությամբ արձակվել է «Սոյուզ ՄՍ-28» տիեզերանավը։ Անձնակազմւոմ եղել են տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովը, Սերգեյ Միկաևը և NASA-ի տիեզերագնաց Քրիստոֆեր Ուիլյամսը։ Տիեզերանավը նորմալ կերպով հասել և խարսխվել է Միջազգային տիեզերակայանին, էկիպաժի անդամների հետ ամեն ինչ կարգին է եղել։
Ռոսկոսմոսը հայտնել է «մեկնարկային հարթակի մի շարք բաղադրիչների» վնասման մասին, մինչդեռ ոլորտի փորձագետները հայտնել են հարթակի ընդհանրապես խափանման մասին։ Պետական կորպորացիան խոստացել է շուտով վերականգնել վնասը, մինչդեռ շատ մասնագետներ կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը կորցրել է տիեզերք անձնակազմով թռիչքներ իրականացնելու ունակությունը՝ 1961 թվականից ի վեր առաջին անգամ։
Հաղորդվում է, որ ռակետի շարժիչի գազային հոսքը վնասել է արձակման սեղանը։ «Ռոսկոսմոս»-ը հայտնել է, որ վնասվել են սեղանի որոշ տարրեր և խոստացել է շուտափույթ վերականգնում՝ օգտագործելով պահեստային մասեր։
Տիեզերագիտության մասնագետները, վերլուծելով արձակման տեսագրությունը, պնդել են, որ վնասվել է սպասարկման խցիկը։
Մեկնարկային հարթակը այժմ անհրաժեշտ կլինի անհապաղ վերանորոգել, կամ մյուսը՝ Գագարինի մեկնարկային հարթակը (հարթակ թիվ 1-ը), որն արդեն փոխանցվել է Ղազախստանին՝ որպես Ազգային տիեզերագնացության թանգարան օգտագործելու համար, անհրաժեշտ կլինի արդիականացնել։