Միջազգային

Զելենսկու գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել

Զելենսկու գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի նախագահի Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել, տեղեկացրել է Զելենսկին։ 

«Շնորհակալ եմ Անդրեյին բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումը ճիշտ ներկայացնելու համար։ Դա միշտ եղել է հայրենասիրական դիրքորոշում։ Բայց ես ուզում եմ, որ լուրեր կամ ենթադրություններ չլինեն։

Գրասենյակի նոր ղեկավարի վերաբերյալ վաղը խորհրդակցություններ կանցկացնեմ նրանց հետ, ովքեր կարող են ղեկավարել այս հաստատությունը։ Բանակցությունները շուտով կսկսվեն, և մեր ներկայացուցիչները ներկա կլինեն։ Դրանց թվում կլինեն Գլխավոր շտաբի պետը, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը և մեր հետախուզական ծառայությունը։ Պետք է ուժեղ լինենք ներքուստ»,- նշել է նա։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական