Միջազգային

Նարիշկինը Ուկրաինայի հարցի համար Անկարայում է

Նարիշկինը Ուկրաինայի հարցի համար Անկարայում է

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք, հաղորդում է «Կոմերսանտը»։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում պատերազմի կարգավորումը։ 

«Երեկ (նոյեմբերի 27-ին) պարոն Նարիշկինը գտնվում էր Անկարայում, որտեղ նա մեզ ներկայացրեց Ռուսաստանի դիրքորոշումը ծրագրի վերաբերյալ (անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրին»)։ Այս թեմայով զարգացումներ կան, և մենք գնահատել ենք այս ամենը», - Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ավելի վաղ թուրք նախարարը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ երկու կողմերի միջև հրադադարի պայմաններն «արդեն հասունացել են»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական