Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպումը կազմակերպել հենց Բուդապեշտում, եթե կողմերը այդ մասին համաձայնության գան։
«Եթե մեր բանակցությունների ընթացքում հարցը հասնի Բուդապեշտը որպես հարթակ օգտագործելուն, ես նույնպես շատ ուրախ կլինեմ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր պատրաստակամության համար աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Պուտինը՝ անդրադառնալով ռուսաստանա-հունգարական բանակցություններին։