Միջազգային

Չինաստանի ԱԳ նախարարը կժամանի Մոսկվա

Չինաստանի ԱԳ նախարարը կժամանի Մոսկվա

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին դեկտեմբերի 1-2-ը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ռազմավարական անվտանգության վերաբերյալ երկկողմ խորհրդակցություններին: Հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

«ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին դեկտեմբերի 1-2-ը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու Չինաստան-Ռուսաստան ռազմավարական անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների 20-րդ փուլին», - նշել է Մաոն։

Այցը տեղի է ունենում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հրավերով։

Խոսնակը հավելել է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ ռազմավարական հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն երկու երկրների ռազմավարական անվտանգության տարբեր ասպեկտներ»։

Հիշեցնենք, որ Չինաստանից նախկինում հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայի դեմ պատերազմում՝ մտահոգությունների պատճառով, որ ԱՄՆ ուշադրությունը կտեղափոխվի Պեկին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական