Ուկրաինային ֆինանսական աջակցության համար ՌԴ սառեցված պետական ակտիվներն օգտագործելու Եվրամիության ծրագիրը կարող է սպառնալիքի տակ դնել հակամարտության կարգավորման նպատակով հնարավոր խաղաղության համաձայնագրի հնարավորությունները: Այս մասին հայտարարել Է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը, որի խոսքը մեջբերում է Financial Times թերթը։
«Առաջարկվող ռեպարացիոն փոխառությունների սխեմայի հապճեպ առաջխաղացումը կհանգեցնի նրան, որ մենք՝ որպես ԵՄ, փաստացի կխանգարենք վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը», - ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված Բելգիայի կառավարության նամակում:
Եվրահանձնաժողովը մինչև շաբաթվա վերջ, ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը, 2026 և 2027թթ. Կիևին աջակցելու համար ակտիվների օգտագործման օրենսդրական առաջարկի նախագիծ կներկայացնի և հույս ունի վերացնել Բելգիայի մտավախությունները։