Միջազգային

Հոնկոնգում հրդեհից զոհերի թիվն աճում է. հնարավոր են քաղաքական հետևանքներ

Հոնկոնգում հրդեհից զոհերի թիվն աճում է. հնարավոր են քաղաքական հետևանքներ

Հոնկոնգում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը աճել է։ Աղետի պատճառով առնվազն 94 մարդ է մահացել, տուժել` 76 մարդ։

Հրդեհը տեղի է ունեցել այն օրերին, երբ Հոնկոնգը սպասում էր քաղաքի ճանաչված ժողովրդավարական գործիչներից մեկի՝ մեդիամագնատՋիմմի Լայի գործով դատավճռին։ Լային և հարյուրավոր այլ ակտիվիստների սպառնում է երկարատև ազատազրկում՝ ազգային անվտանգության օրենքի և բողոքի շարժումների հետ կապված մեղադրանքներով։

2019-ից հետո իրականացված լայնածավալ օրենսդրական փոփոխությունների հետևանքով ժողովրդավարական ձայները և իշխանությունների քննադատությունը զգալիորեն սահմանափակվել են, ընտրությունները դարձել են «հայրենասեր» թեկնածուների մասնակցությամբ սահմանափակ գործընթաց։ Օրենսդիր խորհրդի հաջորդ ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 7-ին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական