Միջազգային

Քանի դեռ Զելենսկին նախագահ է Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից. Երմակ

Քանի դեռ Զելենսկին նախագահ է Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից. Երմակ

Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից խաղաղության դիմաց, ասել է Ուկրաիանայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը The Atlantic-ի հետ հարցազրույցում։

«Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է սպասի, որ մենք տարածք կզիջենք։

Նա չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը և ուկրաինացի ժողովրդին», - հայտարարել է նա։

Երմակը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել միայն այն, թե որտեղով պետք է անցնի պատերազմող երկրների կողմից վերահսկվող տարածքները սահմանազատող գիծը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական