ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել կազմակերպությանը Հայաստանի մասնակցության կարգավիճակին։
«ՀՀ դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և իրենց համարում ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց»,- ասել է Պուտինը։
Ըստ նրա՝ սա Հայաստանի ընտրությունն է, և եթե հայկական կողմը գտնում է, որ դեռ հնարավոր է այդպես աշխատել, համաձայն են։
«Մենք, իհարկե, կապի մեջ լինելու ենք Հայաստանի հետ։ Որոշումը, որ պատրաստելու ենք, բոլորի առաջնահերությունները հաշվի առնելով է, և պետք է նրանց հետ էլ աշխատենք»,- հավելել է ՌԴ նախագահը։