Միջազգային

Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին. Ուրալօղլու

Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին. Ուրալօղլու

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին»։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմն արդեն վերանորոգում է Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղային գծերը և դրանք կհասցնի մինչև Հայաստանի սահման։ Առաջիկա աշխատանքների շրջանակում կկառուցվեն թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ։

Ուրալօղլուն հավելել է նաև, որ Հորադիզ-Բաքու հատվածով «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են։ Ընդհանուր առմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական