Առանց վիզայի ռեժիմի չեղարկումը կարող է դառնալ Եվրամիության ռազմավարական սխալը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին։
«Ես դեռ հույս ունեմ, որ Եվրամիությունը կփոխի իր միտքը և չի պատժի Վրաստանի քաղաքացիներին։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս եվրոպական բյուրոկրատիան, շատ դժվար է հույս ունենալ ռացիոնալ որոշումների վրա, երբ մենք տեսնում ենք այդքան շատ իռացիոնալ որոշումներ։ Մենք միակը չենք, որ սա ասում ենք. շատերը գրում են, որ ԵՄ արտաքին ծառայությունը նպատակ չունի պաշտպանել եվրոպական շահերը», - ասել է Բոչորիշվիլին։