Iberia, TAP Portugal, Gol, Latam, Avianca և Turkish Airlines ավիաընկերությունները զրկվել են Վենեսուելայի օդանավակայաններում թռիչքի և վայրէջքի իրավունքից, երբ նրանք դադարեցրել են թռիչքները դեպի Կարակաս: Ի պատասխան՝ Վենեսուելայի կառավարությունը փոխադրողներին 48 ժամ էր տվել չվերթները վերսկսելու համար։
Այդ վերջնագրի ժամկետը լրացել է չորեքշաբթի։ Հայտարարելով ավիաընկերությունների թռիչքների արգելքի մասին՝ Վենեսուելայի քաղավիացիայի վարչությունը նրանց մեղադրել է այն բանում, որ նրանք միացել են ԱՄՆ կառավարության կողմից խթանված պետական ահաբեկչության գործողություններին և միակողմանիորեն դադարեցրել օդում առևտրային գործողությունները: