Միջազգային

ԱՄՆ-ը Ազգային գվարդիայի զինծառայողները մահացել են

ԱՄՆ-ը Ազգային գվարդիայի զինծառայողները մահացել են

Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսը հայտնել է, որ Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից 1.5 կիլոմետր հեռավորության վրա, հրաձգության արդյունքում ծանր վիրավորում ստացած ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայողները մահացել են։

«Արևմտյան Վիրջինիայի Ազգային գվարդիայի երկու անդամները, որոնք այսօր ավելի վաղ վիրավորում էին ստացել Վաշինգտոնում, մահացել են ստացած վնասվածքներից»,- գրել է նա։

Ավելի ուշ նահանգապետը հակասական տեղեկատվություն է տարածել, որտեղ կարելի է ասել, հերքում նրանց մահվան մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ ինքը հակասական տեղեակտվություններ է ստանում և ավելի ուշ կհայտնի ճշգրիտ տեղեկատվություն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա հարձակումը անվանել է «ահաբեկչական ակտ»։

Ձերբակալված կասկածյալը ներգաղթյալ է, որը 2021 թվականի սեպտեմբերին Աֆղանստանից ժամանել է Միացյալ Նահանգներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական