Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և հյուրընկալող երկրի Ղրղզստանի առաջնորդները։
Ակնկալվում է, որ առաջնորդները կամփոփեն ՀԱՊԿ-ի գործունեությունը միջնստաշրջանային ժամանակահատվածում և կանդրադառնան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերին: Բացի այդ, նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագրի, որը կուրվագծի անդամ պետությունների միասնական մոտեցումը միջազգային և տարածաշրջանային օրակարգի հիմնական հարցերի նկատմամբ:
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը հայտնել է, որ դեմ չէ հանդիպմանը ամբողջ դաշինքին վերաբերող փաստաթղթերի ընդունմանը: