Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրվող ութ մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման։
Գործով մեղադրվում է ընդհանուր առմամբ 13 անձ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանցից ութը՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը, կալանավորվել են։
Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողությունների և պայթուցիկ նյութերի տեղափոխման համար։ Սոլոմկոն և Տերչանյանը մեղադրվել են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ։
Դատարանը գործը քննել է դռնփակ կարգով։ Մեղադրանքով բոլոր ութ անձանց համար պահանջվել է ցմահ ազատազրկում։ Մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունել իր մեղքը. նրանք բոլորը պնդում են, որ տեղյակ չեն եղել բեռի մասին։
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին։ Պայթուցիկներով բեռնված բեռնատարի պայթյունի հետևանքով ճանապարհի մի քանի հատվածներ փլուզվել էին։ Բեռնատարի վարորդը և մոտակա մեքենայում գտնվող ևս չորս մարդ զոհվել էին։