Սլովակիայի Կոշիցե քաղաքում տեղի է ունեցել հետաքրքիր մի իրադարձություն։
Հռոմի Պապ Լեոն 14-րդի ուղերձը հնչել է էլեկտրոնային երաժշտության ռեյվի ժամանակ, որը նվիրված է եղել կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Բեռնար Բոբերի 75-ամյակին։
DJ Priest անունով հայտնի հայր Գիլիերմեն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է Պապը նոյեմբերի 8-ին Սլովակիայի Կոշիցե քաղաքի հունգարական Սուրբ Եղիսաբեթ տաճարի պատերին պրոյեկցիայի միջոցով օրհնել հավաքված ամբոխին։
Համացանցում տարածվել է կարծիք և տեղեկատվություն, որ այս ամենը հաստատվել է կաթոլիկ քահանայապետի կողմից։ Հաշվի առնելով կաթոլիկ հանրության շրջանում առաջացած հետաքրքրությունը՝ սրան անդրադարձել է Catholic News Agency-ն, նշելով, որ Պապի կողմից ռեյվը հյուրընկալելու կամ կազմակերպելու մասին տեղեկությունները չափազանցված են: Վատիկանը աջակցել է միջոցառմանը, Պապը տվել է օրհնություն, բայց ռեյվը կազմակերպվել և կատարվել է Պեյշոտոյի և Կոշիցեի թեմի կողմից:
Նշենք, որ պորտուգալացի կաթոլիկ քահանա Գիլերմե Պեյշոտոն, ով հայտնի է DJ Priest կամ Padre Guilherme կեղծանունով, 1999թ.-ից ծառայում է Բրագայի արքեպիսկոպոսության եկեղեցում՝ որպես վարչական քահանա Լաունդոսում և Ամորիմում։