Միջազգային

Ըստ Ուշակովի՝ հավանական է, որ իրենց գաղտնալսել են

Ըստ Ուշակովի՝ հավանական է, որ իրենց գաղտնալսել են

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Կոմերսանտի»-ի հետ զրույցում անդրադարձել է գաղտնալսմանը, որը այսօր հրապարակվել էր Bloomberg-ում։

«Սա շատ անսովոր է։ Այո, շփումները տեղի են ունենում անվտանգ կապի միջոցով, որտեղ արտահոսք գործնականում չի կարող գոյություն ունենալ, եթե կողմերից մեկը հատուկ չի անում դա։ Սակայն կան WhatsApp-ի որոշ զրույցներ, որոնք, ըստ էության, ինչ-որ մեկը կարող է ինչ-որ կերպ լսել։ Անհավանական է, որ նման արտահոսք կարող էր անել զրույցի մասնակիցներից մեկը»,- ասել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ը հրապարակել էր զրույցների երկու սղագրություն՝ առանց աղբյուրը նշելու։ Առաջինը՝ հոկտեմբերի 14-ին, տեղի էր ունեցել Ուիթքոֆֆի և Ուշակովի միջև, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 29-ին, Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի և Ուշակովի միջև։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական