Միջազգային

Թուրքիայի ԱԱԽ նիստում անդրադարձել են Հայաստանին և Ադրբեջանին

Թուրքիայի ԱԱԽ նիստում անդրադարձել են Հայաստանին և Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակվել է հայտարարություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին և Ադրբեջանին։ 

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու մեր հանձնառությունը»,- ասվում է հայտարարությունում։

Գնահատվել է ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը, ընդգծվել է դիվանագիտական ​​լուծումներ գտնելու կարևորությունը՝ լարվածության սրման վտանգը վկայող զարգացումների պայմաններում, և նշվել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը միջազգային գործընկերների հետ միասին երկարատև և արդար խաղաղություն հաստատելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական