Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Սուրբ Աթոռն ամուր հարաբերություններ ունեն, որոնք կարևոր են միջկրոնական երկխոսության և բազմամշակութայնության խթանման համար։
«Երկու երկրների միջև հարաբերությունները ծառայում են որպես միջկրոնական երկխոսության մոդել, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անկյունաքարն է»,- սոցցանցի իր էջում գրել է նա։