Միջազգային

Դատարանի որոշմամբ Բոլսոնարուն կսկսի կրել 27 տարվա ազատազրկումը

Դատարանի որոշմամբ Բոլսոնարուն կսկսի կրել 27 տարվա ազատազրկումը

Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրե դե Մորաեսը նոյեմբերի 25-ին որոշում է կայացրել, որ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն (70 տ.) անհապաղ սկսի կրել 27 տարի 3 ամսվա ազատազրկման դատավճիռը՝ 2022թ. նախագահական ընտրություններում պարտությունից հետո հեղաշրջման կազմակերպման և իշխանության ուժով պահպանման մեղադրանքով:

Դատարանը հայտարարել է, որ գործը սպառել է բողոքարկման բոլոր ատյանները: 

Նախկին նախագահը կկրի պատիժը Բրազիլիայի դաշնային ոստիկանության բանտում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական