ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել են արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, իբր Դոնալդ Թրամփի թիմում «պառակտում է առաջացել» Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում:
Ռուբիոն X սոցցանցում գրառման մեջ խորհրդակցական խմբում անհամաձայնությունների մասին տեղեկությունները անվանել է «ամբողջովին կեղծ լուրեր»։
Վենսը նույնպես հերքել է հրապարակումները:
Նշենք, որ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ գերմանական BILD-ը, իրենց աղբյուրներին հղում անելով հաղորդել էին Թրամփի թիմում թաքնված հակամարտության մասին՝ կապված Ուկրաինայի համար «խաղաղության պլանի» հետ: