Ուիթքոֆֆի հետ հաճախակի զրույցներ ունենում եմ, դրանց բնույթը գաղտնի է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ Ուիթքոֆֆը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա. Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը ընդգծել է նաև, որ մամուլում ձայնագրությունների արտահոսքը, նպատակ ունի խոչընդոտել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը։
«Հավանաբար խոչընդոտելու համար է։ Դա քիչ հավանական է, որ արվի հարաբերությունները բարելավելու համար. դրանք այսօր դժվարությամբ են կառուցվում, կառուցվում են այս տեսակի շփման միջոցով, այդ թվում՝ հեռախոսով»,- հավելել է նա։