Թաիլանդի հարավային 10 նահանգ տուժել է ռեկորդային ջրհեղեղներից, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ։ Բիզնես կենտրոն համարվող Հաթ Յայ քաղաքում տեղացել են 300 տարվա ամենաուժեղ տեղումները (335 մմ մեկ օրում)։
Աղետի գոտում գտնվող ավելի քան 2 միլիոն մարդուց միայն 13,000-ն է տեղափոխվել ապաստարաններ, իսկ մեծ մասը մնում է կտրված և անօգնական:
Թաիլանդի զինված ուժերը, որոնք ղեկավարում են օգնության աշխատանքները, պատրաստվում են տեղակայել ավիակիր նավ («լողացող հիվանդանոցի») և 14 այլ փոքր նավ՝ մարդկանց տարհանելու և սնունդ մատակարարելու նպատակով։
Հարևան երկրներում ևս ծանր վիճակ է. Վիետնամում զոհերի թիվը հասել է 98-ի, իսկ Մալայզիայում տարհանվել է ավելի քան 19,000 մարդ։