Միջազգային

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երեք կրիտիկական տարաձայնություն դեռ մնում Է

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երեք կրիտիկական տարաձայնություն դեռ մնում Է

Թեև Ուկրաինան ընդհանուր համաձայնություն է տվել ԱՄՆ-ի (Թրամփի վարչակազմի) խաղաղության առաջարկների մեծ մասին, ուկրաինական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ առնվազն երեք կրիտիկական տարաձայնություն դեռևս մնում է։ Դրանք կապված են Դոնբասի տարածքների հանձնման, զինված ուժերի չափի սահմանափակման և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու հիմնական պայմանները համարվող այս կետերում Ուկրաինան զիջումներ չի տեսնում, հատկապես ՆԱՏՕ-ի պահանջը մնում է անընդունելի։

Թեև տարածքների հարցում կա «որոշակի առաջընթաց», վերջնական, ընդունելի ձևակերպում դեռ չի գտնվել, իսկ զորքի չափի սահմանափակման հարցում Կիևը ցանկանում է լրացուցիչ փոփոխություններ։ Պարբերականը գրում է, որ այս տարաձայնությունները շատ ավելին են, քան «մի քանի մանրամասներ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական