Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը պաշտոնապես Ռուսաստանին չեն փոխանցել, Մոսկվան այն ստացել է ոչ պաշտոնական խողովակներով: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ից ակնկալում է ծրագրի միջանկյալ տարբերակ, որը համաձայնեցված է եվրոպացիների և ուկրաինացիների հետ: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանին չի գոհացնի, եթե Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության պլանից «ջնջվեն Անքորիջի տառն ու ոգին»:
«Ռուսաստանն ԱՄՆ-ից ակնկալում է պլանի այն տարբերակը, որը նրանք միջանկյալ են համարում Եվրոպայի և ուկրաինացիների հետ համաձայնեցման փուլում»,- հայտարարել է Լավրովը: