Միջազգային

6 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը. Մոլդովայի ՊՆ

6 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը. Մոլդովայի ՊՆ

Մոլդովայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Մոլդովայում նկատվել է վեց անօդաչու թռչող սարք։

Առաջինը հայտնաբերվել է Վինոգրադովցա և Վուլկանեշտի գյուղերի ուղղությամբ, որից հետո, թռչելով 1500 մետր բարձրության վրա, շարունակել է թռիչքը դեպի Ռումինիայի սահման։

Հետագայում հսկողության համակարգերը գրանցել են, որ ևս հինգ անօդաչու թռչող սարք հատել է Դոնդուսենի, Օրհեյ, Բենդեր, Վադուլ-լույ-Վոդա և Ֆլորեշտի օդային տարածքները։

Անօդաչու թռչող սարքերից մեկը բախվել է մոլդովական գյուղերից մեկի տանիքին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական