Միջազգային

Ադոլֆ Հիտլերը պատրաստվում Է վերընտրվել Նամիբիայում

Ադոլֆ Հիտլերը պատրաստվում Է վերընտրվել Նամիբիայում

Նամիբիայի Օմպունջա ընտրատարածքի ընտրողները պատրաստվում են հերթական անգամ վստահության քվե տալ տեղացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ունոնային: 59-ամյա Ուունոնան, ով «Հարավարևմտյան Աֆրիկայի ժողովրդի կազմակերպության» (SWAPO) անդամ է, 2004 թվականից ի վեր անընդմեջ զբաղեցնում է Օմպունջայի խորհրդի անդամի պաշտոնը՝ հաղթելով 2015 և 2020 թվականների ընտրություններում։

Չնայած իր անվան՝ պատմականորեն ծանր բեռին, Ունոնան հաջողությամբ վարում է իր քաղաքական գործունեությունը։ 2020 թվականին, երբ վերընտրվել էր ձայների 85%-ով, քաղաքական գործիչը «The Namibian» լրատվամիջոցին տված հարցազրույցում շեշտել էր, որ անունը չի բնորոշում իրեն.

«Հայրս է ինձ տվել այս անունը, բայց դա չի նշանակում, որ ես ունեմ Ադոլֆ Հիտլերի բնավորությունը կամ նման եմ նրան»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական