Միջազգային

Նրանք ցանկանում են խաթարել Թրամփի ջանքերը. Լավրով

Նրանք ցանկանում են խաթարել Թրամփի ջանքերը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ծրագրում նշված մի քանի ձևակերպումներ պարզաբանման կարիք ունեն։

«Նրանք, ովքեր փորձում են կազմակերպել Ուկրաինայի հարցով աղմուկը, ցանկանում են խաթարել Թրամփի ջանքերը և վերաիմաստավորել այն իրենց ձևով», - նշել է Լավրովը։

«Արևմուտքը մշտապես խափանել է Ուկրաինայում ձեռք բերված առաջընթացը»,- ասել  նա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Եվրոպան «ձախողվել է բոլոր առումներով».

«Դուք ունեցել եք ձեր հնարավորությունները, բայց դուք կորցրիք դրանք և չօգտվեցիք դրանցից», - նշել է Լավրովը։

Նա նաև խոսել է կարգավորման գործընթացում հնարավոր միջնորդական հարթակների մասին։

«Մենք տեսնում ենք երկրներ, որոնք կարող են կառուցողական դեր խաղալ որպես միջնորդներ։ Դրանց թվում են Բելառուսը և Թուրքիան, ինչպես վերջերս քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով նույնպես հետաքրքրված է հարթակի ստեղծմանը նպաստելով։ Մենք չէինք, որ մերժեցինք Ստամբուլի հարթակը, այլ ուկրաինացիներն էին, որ մերժեցին», - ասել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական