Ռոստովի մարզի Տագանրոգում, Բեսերգենևկայում և Նեկլինովսկի շրջանում օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել առնվազն տասը մարդ: Այդ մասին Telegram-ում հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ զենքի կիրառմամբ է իրականացվել հարձակումը տարածաշրջանի վրա:
Իր հերթին Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան իր ալիքում գրել է, որ գիշերային զանգվածային օդային հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենք և մեկ առանձնատուն, քոլեջի շենք, երկու արդյունաբերական ձեռնարկություն և մանկապարտեզ:
Ուկրաինական Exilenova + մոնիթորինգային նախագծի տվյալներով՝ Տագանրոգում Բերիևի անվան գիտատեխնիկական կենտրոնի վրա հարձակման ժամանակ խոցվել է անգար, որն օգտագործվում է Ту-95МСМ ռազմական ինքնաթիռների՝ Ուկրաինայի ռմբակոծությունների ժամանակ օգտագործվող X - 101 հրթիռների կրիչների տեխնիկական սպասարկման համար: Telegram ալիքը ներկայացրել է հարձակումից հետո անգարի ներսում բռնկված հրդեհի տեսանյութը: Նախնական տվյալներով՝ հարվածի պահին այնտեղ կարող է եղած լինել ռազմավարական ռմբակոծիչ։