Թայլանդի Հատ Յայ քաղաքը հորդառատ ջրհեղեղի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է, ջրի մակարդակը հասնում է 1,5-3 մետրի։ Քաղաքի իշխանությունները սկսել են բնակչության և զբոսաշրջիկների ամբողջական տարհանումը։
Քաղաքի կենտրոնում բոլոր առաջին հարկերը ջրի տակ են։ Իշխանություններին դեռևս չի հաջողվել տարհանել քաղաքի բոլոր բնակիչներին, քանի որ փրկարարների և տեխնիկայի պակաս կա: Տարհանման միջոցառումներին միացել են Թաիլանդի ցամաքային զորքերն ու ռազմածովային ուժերը։
Ջրհեղեղը սարսափեցրել է Հարավային Թայլանդի, այդ թվում՝ Մալայզիային սահմանակից շրջանների ավելի քան 2 միլիոն բնակչության, սակայն ամենածանր իրավիճակը Հատ Յայում է՝ մոտ 250 հազար ընտանիք է տուժել։