Միջազգային

ԱՄՆ խաղաղության ծրագիրը կարող է ստորագրվել նոյեմբերի 27-ին

ԱՄՆ խաղաղության ծրագիրը կարող է ստորագրվել նոյեմբերի 27-ին

ԱՄՆ խաղաղության ծրագիրը կարող է ստորագրվել արդեն նոյեմբերի 27-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գոհաբանության օրը (նոյեմբերի 27-ին), որպեսզի հայտարարի Ռուսաստանի Դաշնության հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։ 

«ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաներն սկզբունքորեն համաձայնության են եկել ծրագրի մեծ մասի հետ, որն զգալիորեն փոփոխվել է ԱՄՆ-ի 28 կետանոց սկզբնական առաջարկից։ Սակայն, ըստ Երմակի, Զելենսկին ցանկանում է քննարկել տարածքային վեճերի հարցը»,- ասվում է հոդվածում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական