Նոյեմբերի 25-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հարձակումներ են իրականացրել ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Ռոստովի մարզի վրա՝ թիրախավորելով ռազմական կարևոր օբյեկտներ, հայտնում են տեղի իշխանությունները և Telegram-յան լրատվական ալիքները։
Ռոստովի մարզում՝ Տագանրոգում վնասվել են բնակելի տներ, պահեստ և գազատար։ Ըստ BBC-ի՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 10-ը։
Հրդեհ է բռնկվել «Բերիև» ավիաշինարարական ընկերությունում, որը արտադրում է ռուսական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ հազվագյուտ Ա-50 հետախուզական ինքնաթիռներ։
Կրասնոդարի երկրամաս՝ Նովորոսիյսկում վիրավորվել է 6 մարդ, վնասվել՝ առնվազն 20 բնակելի շենք։
ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքին, որը գտնվում է Ս-400 ՀՕՊ համակարգեր տեղակայված ռազմական մասից ընդամենը 700 մետր հեռավորության վրա (այդ մասը նոյեմբերի 14-ին արդեն հարված էր ստացել)։
Տեղացիները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական ՀՕՊ հրթիռը խոցում քաղաքի մեկ այլ բազմաբնակարան շենք։