Ճապոնիայի վարչապետ Սանաե Թակայիչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային զրույց են ունեցել։ Ըստ Reuters-ի՝ սա Ճապոնիայի ու Պեկինի միջև դիվանագիտական լարվածությունից հետո նրանց առաջին բանակցությունն էր։
«Նախագահ Թրամփը կարճ ներկայացրել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վիճակը», – լրագրողներին հայտնել է Թակայիչին՝ հրաժարվելով մանրամասնել։
«Նախագահ Թրամփը նշեց, որ մենք շատ լավ ընկերներ ենք, և նա ուրախ կլինի, եթե ես ցանկացած պահի զանգահարեմ», – ավելացրել է նա։
Սպիտակ տունը դեռ մանրամասներ չի հայտնել։
Ճապոնիայի վարչապետի հետ հեռախոսազրույցը տեղի է ունենում Թրամփ-Ծինփին հեռախոսազրույցից հետո։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին խորհրդարանում Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, այն կարող է հանգեցնել Ճապոնիայի ռազմական արձագանքին։ Պեկինն անմիջապես բուռն արձագանքել էր, ընդհուպ մինչև հայտարարելով Ճապոնիա ճանապարհորդությունների բոյկոտի մասին։
Ըստ Չինաստանի պաշտոնական Xinhua լրատվական գործակալության՝ երկուշաբթի օրը չինական նախագահ Սի Ծինփինը Թրամփին հայտնել էր, որ Տայվանի «վերադարձը Չինաստան» կարևոր մաս է Պեկինի համաշխարհային կարգի տեսլականի համար։ Թրամփը Truth Social-ում հրապարակած գրառմամբ ընդգծել էր առևտրային բանակցությունների առաջընթացը, սակայն չէր հիշատակել Տայվանի վերաբերյալ քննարկումները Սի Ծինփինի հետ։