Միջազգային

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռակոծել է Կիևը. կան զոհեր

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռակոծել է Կիևը. կան զոհեր

ՌԴ ԶՈՒ-ն վաղ առավոտյան հրթիռներով մասսայական հարձակման է ենթարկել Կիևը։ Հարվածներ են հասցվել բնակելի շենքերին և էներգետիկ օբյեկտներին, հայտնում են տեղի իշխանությունները։ 

Կենտրոնական Պեչերսկի շրջանում վնասվել է բազմաբնակարան շենք։ 

Արևելյան Դնիպրովսկի շրջանում հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում։

Նախնական տվյալներով` կա 6 զոհ, 12 վիրավոր:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է էներգետիկ ենթակառուցվածքների հարված ստանալը՝ առանց մանրամասնելու վնասի ծավալը։

Հարձակումը տեղի է ունեցել Ժնևում կիրակի օրը ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Թրամփի ներկայացրած ռուս-ուկրաինական խաղաղության պլանի շուրջ բանակցություններից հետո։

Ուկրաինական պատվիրակության անդամ Օլեքսանդր Բևզը երկուշաբթի Associated Press-ին հայտնել է, որ բանակցությունները եղել են «չափազանց կառուցողական» և կողմերը կարողացել են քննարկել գրեթե բոլոր կետերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական