Միջազգային

Ամերիկյան այն տարբերակին, որին ծանոթացել է Պուտինը ընդունելի է. Կրեմլ

Ամերիկյան այն տարբերակին, որին ծանոթացել է Պուտինը ընդունելի է. Կրեմլ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, նրանք մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող կարգավորման համատեքստում։

Կրեմլի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, այն առաջարկների տարբերակը, որին ծանոթացել է նախագահ Պուտինը, համապատասխանում է Ալյասկայում ռուս-ամերիկյան քննարկումներին և, սկզբունքորեն, կարող է հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար։ 

«Էրդողանը հայտնել է բանակցային գործընթացին ամեն հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ շարունակելով Ստամբուլի հարթակը հասանելի դարձնել այդ նպատակների համար», - հաղորդել է Կրեմլը։

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում ակտիվացնել ռուս-թուրքական շփումները ուկրաինական հարցի շուրջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական