Թրամփի վարչակազմում առաջին անգամ հրապարակավ խոստովանել են, որ Իլոն Մասկի DOGE-ը դադարեցրել է աշխատանքը։
Պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ղեկավարում էր գործարար Իլոն Մասկը, իր մանդատի ավարտից ութ ամիս առաջ դադարեցրել է աշխատանքը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով աշխատակազմի հարցերով վարչության տնօրեն Սքոթ Կուպորին:
«Այն գոյություն չունի»,- ասաց Կուպորը՝ պատասխանելով DOGE-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: Նա հավելել է, որ այն այլեւս «կենտրոնացված կառույց» չէ։
Reuters-ի տվյալներով՝ DOGE-ի գործառույթներից շատերը ստանձնել է անձնակազմի հարցերով վարչությունը (դա դաշնային կառավարության կադրային գերատեսչությունն է)։